Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փնտրիր և գուցե մի օր ներսումդ գտնես քեզ

Փնտրիր և գուցե մի օր ներսումդ գտնես քեզ
22.01.2016 | 11:08

Լույս է տեսել գրող, հրապարակագիր, մասնագիտությամբ իրավաբան Սեյրան Գրիգորյանի «Հավերժ ստերի երկիրը» պատմվածքների նոր ժողովածուն։
Գիրքն աչքի է ընկնում ինքնատիպ ոճով, ասելիքի իմպրովիզացիաներով և էմփաթիայով (ուրիշի հոգեվիճակի ընկալում)։
Գրքում հիմնարար տեղ են գրավում անկախության և ազգային գաղափարախոսության հարցադրումները։
Անզիջում կռիվ է մղվում մարդու և նրա ստեղծած պետության, նրա ստեղծած իշխանության միջև։
Հիմքում մարդն է՝ իր ներաշխարհով, դժոխային ու արևընկալ փիլիսոփայությամբ, հակասություններով, այլաբանություններով, գրոտեսկներով, անգամ սեփական կյանքի գնով ազատության հասնելու գաղափարներով։
Մարդը երբեմն հայտնվում է կյանքին զուգահեռ մեկ այլ չափման մեջ, անգամ հայտնի չէ, որն է իրականը, և որտեղ անզիջում կռիվ է մղվում Աստծո և մարդու միջև, հայտնի չէ, թե նրանցից ով է հաղթելու անհիշելի ժամանակներից շարունակվող այդ հակամարտությունում։
Դժվար է ընդհանրապես պնդել՝ Երկիր մոլորակը գտնվում է այն հարթության մե՞ջ, որը մարդը սովոր է ընկալելու, թե՞ դեռևս անըմբռնելի մեկ այլ չափման։ Մարդը դուրս է գալիս ինքն իր դեմ, դաժան կռիվ է ընթանում մահկանացու մարդու և առեղծվածներով լի մարդու միջև, մարդու հետ ծնված հրեշի և հակահրեշի միջև, տիեզերքի և տիեզերքի մի անկյունում ծվարած մարդու միջև։
Նկարագրված դեպքերը և մարդիկ իրական են։ Նրանցից ամեն մեկին ճակատագիրը բաժին է հանել դաժան և տառապանքներով լի փշածածկ ճանապարհ։ Եվ նրանցից ամեն մեկն իր ճանապարհն անցել է ներհայեցողությամբ, ֆրուստրացիաներով (խաբելիությամբ), այլածին պատրանքներով, այդ թվում՝ մարդակրոն, երկրակրոն այլ մոլորակների վրա։
Յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե ինքն ով է, և գտնի դեպի իր ներսի աշխարհը տանող ճանապարհը, ապրումակցվելու ինքն իր հետ, որոշելու՝ ինքն ընդհանրապես իրականում գոյություն ունի՞, թե՞ դա ընդամենը խաբկանք է։ Փնտրիր և գուցե մի օր ներսումդ գտնես քեզ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ